Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սիրիայի իշխանությունները «Ժնև 2»-ում սկսել են բանակցությունները

Սիրիայի իշխանությունները «Ժնև 2»-ում սկսել են  բանակցությունները
23.01.2014 | 11:30

Շվեյցարիայում երեկ սկսվեց «Ժնև 2» կոնֆերանսը, որն ուղղված է Սիրիայում հակամարտության կարգավորմանը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով, չնայած կողմերի էմոցիոնալ հայտարարություններին, Սիրիայի իշխանությունների և սիրիական ընդդիմության միջև բանակցություններն, այնուամենայնիվ, տեղի կունենան:
Սիրիայի իշխանանական և ընդդիմության պատվիրակությունն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հունվարի 24-ին միմյանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առթիվ: Սակայն, ինչպես Ս. Լավրովն է ասել, բանակցությունների հետագա ընթացքը կախված է սիրիական երկու կողմերի պատվիրակությունների գործողություններից: Թե ինչպիսի երկխոսության կընթանա նրանց միջև՝ ցույց կտա հետագան: «Կա վստահություն, որ, չնայած սիրիական երկու պատվիրակությունների էմոցիոնալ բոլոր հայտարարություններին, բանակցությունները կսկսվեն»,-այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Այդ բանակցությունների չընդհատվելու երաշխիքները պահպանելու համար անհրաժեշտ է, որպեսզի երկու պատվիրակությունների հետ էլ աշխատանք տարվի: Մենք ունենք հավաստիացումներ: Պատվիրակության ներկայացուցիչները լուրջ մտադրություններով են այստեղ եկել: Նրանք ցանկանում են երկխոսության մեջ մտնել միմյանց հետ, քննարկել Սիրիայի առջև ծառացած մի շարք խնդիրներ»,-նշել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը:
Լավրովն ասել է նաև, որ համաժողովից առաջ նա զրուցել է Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավարը ՈՒալիդ Մուալլիմի և Սիրիայի Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբոյի հետ. «Նրանք երկուսն էլ վստահեցրել են ինձ , որ փորձելու են նպատակային բանակցության միջոցով հասնել համաձայնության: Որքանով դա կհաջողվի՝ այժմ չեմ կարող կռահել»,- Մոնտրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Լավրովը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ